Հասարակական

Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանում Ռուսաստանի դեսպանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Վեհարանի հյուրասրահում ընդունել է Լիբանանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Բորիս Բոլոտինին: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն ու դեսպանը խորհրդակցել են Լիբանանի եւ միջազգային քաղաքական կյանքը հուզող հարցերի, մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից Իրաքի վրա հարձակման համար տեղի ունեցող նախապատրաստության շուրջ: Արամ Ա Վեհափառն անդրադարձել է նաեւ լիբանանահայ գաղութի կյանքին, հատկապես ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը հայ Սփյուռքում: Արծարծված թեմաներից են եղել Կիլիկիո Ս. Աթոռի եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու եղբայրական սիրալիր հարաբերությունները եւ Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը: Արամ Ա կաթողիկոսը շեշտել է երկու ժողովուրդների դարավոր կապերի գոյատեւման ու առավել զարգացման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում