Արամ Ա կաթողիկոսն հյուրընկալել է Լիբանանում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր վեհարանում հյուրընկալել է Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, զրույցի հիմնական նյութը եղել է Հայաստանի ներկա կացությունը՝ հատկապես նախագահական ընտրությունների նախօրյակին: Վեհափառ հայրապետը կարեւորությամբ շեշտել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները եւ համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Հայերեն