Արամ Ա կաթողիկոսը նամակներով շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի երեք եկեղեցիների հոգեւոր պետերին եւ խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր, նամակներ հղելով Շվեյցարիայի երեք գլխավոր եկեղեցիների հոգեւոր պետերին« ինչպես նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի նախագահին« իր գնահատանքն է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով։ Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, նամակներում Վեհափառ Հայրապետն ընդգծել է այն միտքը, որ խորհրդարանի «այս որոշումը ոչ միայն քաղաքական ու ընկերային իմաստով մեծ իրադարձություն է, այլ նաեւ բարոյական« հոգեւոր եւ մարդկային արժեքների նկատմամբ Շվեյցարիայի ժողովրդի ու պետական կառույցների հանձնառության էապես շոշափելի արտահայտություն է։ Արժեքներ« որոնք կազմում են մարդկային արժանապատվության ու իրավունքների, այլ խօսքով՝ ճշմարիտ մարդկայնության հիմքըե։