Հասարակական

Արամ Ա© Կաթողիկոսն ընդունել Է Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի նորընտիր քարտուղարին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա© Կաթողիկոսը դեկտեմբերի 22-ին ընդունել Է Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի (ՄԱԵԽ) նորընտիր ընդհ© քարտուղար դոկտ ԿրկԷս Սալէհին: Նշենք« որ դոկտ© Սալէհը, որ եգիպտական ծագում ունի եւ պատկանում Է Ղպտի Ուղղափառ Եկեղեցուն, երեք շաբաթ առաջ Կիպրոսում գումարուած ՄԱԵ Խորհուրդի 8-րդ համաժողովում ընտրվել Էր ընդհանուր քարտուղար։ Ինչպես հայտնում են Անթիլիասից, դոկտ© Սալէհը Վեհափառ Հայրապետին այցելել Էր՝ ստանալու Նորին Սուրբ Օծության օրհնությունն« ինչպես նաեւ տեղեկանալու նրա նկատառումներին՝ Խորհուրդի ապագա գործունեության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կաթողիկոսը շեշտել Է միաժամանակ ՄԱԵԽ-ը բարեփոխումների ենթարկելու անհրաժեշտությունը։ Այս առիթով մեկ անգամ եւս Վեհափառ Հայրապետը ճշտել Է Խորհուրդի առաջնահերթությունները՝ վարչական« տնտեսական ու այլ բնագավառներում: Վեհափառ Հայրապետը նաեւ փոփոխությունների շրջանակներում ընդգծել Է Խորհուրդում հայ պաշտոնյաների թվի ավելացման հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում