Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն այցելեց լիբանանահայ

1 րոպեի ընթերցում

տարեց հիվանդներին ԲԵՅՐՈՒԹ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը միաբան հայրերի ընկերակցությամբ այցելել է Բեյրութին մերձակա ազգային բուժարան, որտեղ հիմնականում բուժսպասարկություն է մատուցվում անօգնական եւ անապաստան լիբանանահայ տարեց հիվանդներին: Կաթողիկոսության հաղորդագրության համաձայն, Վեհափառ հայրապետն այս այցելությունը կատարել է Նոր տարվա եւ ս. Ծննդյան տոնական օրերի առթիվ: Բուժարանի անձնակազմի ուղեկցությամբ Արամ Ա կաթողիկոսը շրջագայել է հաստատության բոլոր հարկաբաժինները, որտեղ մեկառմեկ այցելել է հիվանդներին, զրուցել տարեցների հետ` աղոթելով եւ իր օրհնությունը փոխանցելով նրանց: Տոնական օրերի առիթով Նորին Սրբության կողմից խաչեր, աղոթագրքեր եւ այլ նվերներ են հանձնվել հայ տարեցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում