Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի Ս. Գայանե եկեղեցին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ դեկտեմբերի 4-ին Գուգարաց թեմում օծվեց Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի Ս. Գայանե եկեղեցին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը եւ Մայր Աթոռի միաբաններ: Տասնյակ տարիներ հնամենի այս եկեղեցին փակ էր հավատացյալների առջեւ եւ վերականգնվել Է մոսկվաբնակ գործարար Արթուր Բաղրյանի ջանքերով։ Շնորհավորելով ներկաներին եկեղեցու օծման առիթով՝ Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. «Բազում տարիներ այս եկեղեցին լռել էր, աղոթք եւ շարական չէր հնչում նրա կամարների ներքո, հավատացյալն այստեղ երկրպագություն չէր առնում Ավագ Ս. Խորանից, իսկ Աստված, անհավատների մտածումով, թվում էր, թե դուրս է բերվել մեր կյանքից, եւ մեր ժողովուրդը խարխափում էր անհավատության մեջ: Բայց այսօր, հուրախություն մեզ ամենքիս, բարին մուտք է գործում Ձեր կյանքից ներս, Աստված կրկին խոսելու է Ձեզ հետ իր կենարար պատվիրաններով ու պատգամներով, որպեսզի Ձեր կյանքը դառնա օրհնյալ եւ աստվածահաճո. որպեսզի չարը դուրս մղվի Ձեր հոգիներից ու սրտերից. եւ սերը, եղբայրսիրությունը, կամեցողությունը, ողորմածությունը վերստին Ձեր կյանքի ուկեղիցը լինեն:...Մեր ազգի փրկության ճանապարհը 1700 տարիներ շարունակ եղել եւ մնում է Աստծո ճանապարհը, որ անցնում է եկեղեցու միջովե։ Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց նաեւ տեր եւ տիկին Արթուր եւ Գայանե Բաղրյաններին՝ պարգեւատրելով նրանց Հայ Եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչե բարձրագույն շքանշանով։ Սրբազան արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետը, բազմաթիվ հավատացյալներ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները