Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Թորդա Էբոթ-Ուայթին եւ իր բարեմաղթանքն ու շնորհավորանքը հայտնեց նշանակման առիթով։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, զրույցի ընթացքում խոսվել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների, Հայ Առաքելական ու Անգլիկան եկեղեցիների միջեւ եղբայրական կապերի մասին։ Դեսպանի խնդրանքով Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաեւ Հայ եկեղեցու խորհրդային տարիներին կրած դժվարություններին, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ներկայիս կացությանն ու առաքելությանը։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ առավել կարդյունավորի հայ-անգլիական ջերմ կապերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում