Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղանի հրավերով մարտի 10-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ ժողով։ Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի տեղեկատվության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու նախաձեռնությամբ ստեղծված Կլոր սեղանը արդեն 6 տարի համագործակցում է հայաստանյան թեմերի, ինչպես նաեւ հասարակական ավելի քան 20 կազմակերպությունների հետ։ Կլոր Սեղանի դրամաշնորհներով բոլոր այս կազմակերպություններն իրականացնում են սոցիալական, կրթական եւ գյուղատնտեսական ծրագրեր՝ նպաստելով երկրի զարգացմանը։ Ժողովի ընթացքում ԵՀԽ ԿՍ գրասենյակի տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրել է Կլոր սեղանի կատարած աշխատանքները եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, ապա անդրադարձել է այն արդյունավետ փոխհամագործակցությանը, որ իրականացվում է Հայաստանյայց Եկեղեցու, Կլոր սեղանի, Հայաստանի եւ արտերկրի այլ հասարակական կազմակերպությունների միջեւ: ՀԿ-ների ներկայացուցիչները միմյանց ներկայացրել են գործունեության իրենց ծրագրերը եւ քննել համագործակցության հետագա հեռանկարներն ու ակնկալիքները։ Ժողովականներին հանդիպել եւ իր օրհնությունն է տվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Շնորհավորելով արձանագրված հաջողությունների համար՝ Վեհափառ հայրապետը բարձր է գնահատել ԵՀԽ ԿՍ աշխատակիցների գործունեությունը, նվիրումն ու նախանձախնդիր ծառայությունը: Հայոց Հայրապետն անդրադարձել է նաեւ հասարակական կազմակերպությունների առաքելությանը՝ ասելով. «Բարեգործություն կատարելով՝ մեր ժողովրդի հոգում բարեգործության ոգի եք սերմանումե: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում, ապա պատասխանել ներկաների հարցերին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները