Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
1 րոպեի ընթերցում
ԲԵՅՐՈՒԹ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի մայրավանքում ընդունել է Լիբանանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Բորիս Վոլոդինին: Հանդիպման ընթացքում, ըստ «Ազդակիե, խորհրդակցություններ են ծավալվել ընդհանրապես Մերձավոր Արեւելքի կացության եւ մասնավորապես Իրաքի ներկայիս տագնապի շուրջ: Դեսպան Վոլոդինն Արամ Ա-ին ներկայացրել է իր պետության տեսակետն այդ հարցի վերաբերյալ, նշելով, որ Ռուսաստանը կողմնակից է հարցի խաղաղ կարգավորմանը: Հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ կողմերը պիտի ՄԱԿ-ի սկզբունքներին եւ առաջարկներին հավատարիմ քայլերի դիմեն: Թերթը գրում է, թե հանդիպումից հետո ՌԴ դեսպանը ճաշել է Վեհափառ Հայրապետի հետ: