Քվեարկեց Հայաստանի հոգևոր իշխանությունը՝ Գարեգին Բ Ամենայնհայոց կաթողիկոսի գլխավորությամբ
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի ընտրությանը մարտի 5-ին մասնակցեց նաև Հայաստանի հոգևոր իշխանությունը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանյայց թեմերում այսօր ծառայում են 180 հոգևորականներ: Վաղ առավոտյան, սբ. Էջմիածնի Մայր տաճարում կատարվեց Արևագալի ժամերգություն՝ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, որին մասնակցեցին նաև Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդները, որոնք Մայր Աթոռում են գտնվում Գերագույն հոգևոր խորհդի նիստերին մասնակցելու առիթով: Թեմակալ առաջնորդների և ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, Գարեգին Բ Ամենայն հա ոց կաթողիկոսը ժամանեց ընտրատեղամաս՝ հոգևոր դասի հետ մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը: Թերթիկը քվեատուփ գցելուց հետո, Վեհափառ Հայրապետն ասաց. -Կատարեցինք հայրենիքի առաջընթացի, մեր ժողովրիդ բարեկեցության, հավատով և լավատեսությամբ, աղոթ առաքելով ի վեր՝ երկինք և հայցելով Երկնավորից, որ օրհնի մեր ժողովրդին, օրհնի մեր ժողովրդի նոր օրը, մեր ժամանակները, պահելով ազգին հայոց միաբան, սիրո ու խաղաղության մեջ: Միաբանությունը քվեարկեց Էջիածնի «Գիտելիքե ընկերության շենքում գտնվող ընտրական տեղամասում: Մյուս թեմերի քահանաները քվեարկությունը կատարել են իրենց բնակության վայրերում: