Հասարակական

Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոնը` Մարտի 8-ը ջերմորեն ողջունել է Գարեդին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Շնորհավորական ուղերձում նա գրել է. « Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով ողջունում և շնորհավորում ենք բոլոր տիկնանց ու օրիորդաց և հղում Հայրապետական Մեր օրհնությունը։ Սիրելի մայրեր ու քույրեր, Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք բարձրացնում ամենքիդ համար` հայցելով, որ Տերը Իր օրհնության ներքո ձեզ պահպանի քաջառողջ, կենսախինդ ու երջանիկ։ Թող ձեր կյանքի անբաժան ուղեկիցները լինեն խաղաղությունն ու բարօրությունը, և թող Աստվածճանաչ սիրով, հավատով ու առաքինությամբ զարդարուն ձեր հոգիների ջերմությունը շարունակի զորություն դառնալ հայոց ընտանեկան հարկերում և ազգային մեր կյանքում։ ե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում