Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգմացման դաշնային նախարարության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 31 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակությանը՝ գլխավորությամբ երկկողմ համագործակցության գծով գլխավոր տնօրենի պաշտոնակատար դր. Ռեյներ Գորդելերի: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը ողջունել է պատվիրակության անդամների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ մաղթելով, որ նրանց բոլոր ձեռնարկներն ու մտածումները հաջողությամբ պսակվեն: Դր. Ռեյներ Գորդելերը պատվիրակության անունից իր խորին շնորհակալությունն է հայտնել Վեհափառ հայրապետին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ երկու երկրների համագործակցությունն արդյունավետ և շահավետ կլինի երկու երկրների և ժողովուրդների համար: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Վուլý Բարթելսը և պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում