Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց ռուսաստանյան պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՈՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է ռուս մտավորականների պատվիրակությանը, որ Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Սվյատոսլավ üյոդորովի անվան միջազգային մրցանակով պարգեւատրելու առաքելությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո գրասենյակից, պատվիրակության կազմում էին Սվյատոսլավ üյոդորովի անվան հիմնադրամի նախագահ, մեծանուն գիտնականի այրին՝ տիկ. Իրեն üյոդորովան, ակադեմիկոս Եվգենի Վելիխովը, շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն, Խաղաղության ýոնդերի միջազգային ասոցիացիայի նախագահ Անատոլի Կարպովը, մշակութային ու հասարակական գործիչ Իոսիý Կոբզոնը, «Ռոսիաե շարժման քաղխորհրդի փոխնախագահ Լեւոն Չախմախչյանը եւ այլոք: Նորին Սրբությունը՝ ողջունելով հյուրերին, նշել է, որ մշտապես ուրախ է Մայր Աթոռում ընդունել ռուս ժողովրդի զավակներին, որոնց այցելությունները Հայաստան հայ-ռուսական բարեկամության վկայությունն են: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ երկու ժողովուրդների բարեկամությունն են փաստել եւ Հայաստանի նկատմամբ իրենց ջերմ վերաբերմունքն են արտահայտել նաեւ տիկին üյոդորովան եւ պատվիրակության մյուս անդամները: