Փետրվարի 2-ին կհրապարակվի Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Կոնդակը Մայր տաճարի 1700-ամյակի առիթով
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի, փետրվարի 2-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հընթացս Սբ. պատարագի հանդիսավորապես կընթերցվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ Կոնդակը՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հոբելյանի առիթով այդ օրը Մայր Տաճարը կընդունի նաեւ առաջին ուխտավորներին՝ Արմավիրի թեմի հավատացյալ հոտին՝ թեմակալ առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի գլխավորությամբ: Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կմատուցվի առաջին Ուխտի պատարագը՝ հավատացյալ ուխտավորների մասնակցությամբ: Պատարագիչն է Տ. Սիոն եպս. Ադամյանը: Սբ. Պատարագից հետո ուխտավորներին կընդունի Վեհափառ հայրապետը: (Պատարագի սկիզբը՝ ժամը 11.00-ին):