1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Անթիլիասի Վեհարանում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունեց Լիբանանում Եթովպիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թայե Թեսýայեին: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, դեսպանը եկել էր իր պետության եւ Եթովպիայի Ն.Ս. Ապունա Փաուլոս պատրիարքի երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելու Վեհափառ Հայրապետին՝ Եթովպական Ուղղափառ եկեղեցու պետի նկատմամբ ցուցաբերած հյուրընկալության ու եղբայրական սիրո համար: Հանդիպումն առիթ է ընծայել նաեւ Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցելու Լիբանանի այժմյան կացության, միջազգային քաղաքական ընտանիքի տագնապների եւ Լիբանանում եթովպական փոքրամասնության դիմագրաված զանազան դժվարություններուի մասին: