Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց շուրջ 250 երիտասարդների

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 15-ին, Սբ. Սարգիս զորավարի տոնին, երիտասարդների օրհնության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն hայոց kաթողիկոսն հյուրընկալել և իր օրհնությունն է տվել Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու բոլոր թեմերի երիտասարդաց միությունների, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդաց տների, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների, Երևանի պետական համալսարանի շուրջ 250 երիտասարդ ներկայացուցիչների։ «Շատ կարևոր է և էական, որպեսզի երիտասարդները կրթվեն ու դաստիարակվեն քրիստոնեական սուրբ հավատքի վարդապետության ներքո, մեր հայրերի կողմից բանաձևված հավատո սկզբունքներով, մեր եկեղեցական ավանդույթներով ու սովորություններով: ...Եկեղեցու վաղվա օրը սերտորեն շաղկապված է երիտասարդության հետ: Եվ քրիստոնեական դաստիարակությամբ հասակ առած հայ երիտասարդը երաշխիքն է մեր վաղվա բարօր և երջանիկ օրվաե, - նշեց Վեհափառ հայրապետը՝ շնորհավորելով երիտասարդներին Ս. Սարգսի տոնի առիթով: Հանդիպման ավարտին Նորին սրբությունը պատասխանեց երիտասարդների հարցումներին: Նույն օրը երիտասարդները մասնակցեցին նաև Նորքի Ս. Սարգիս եկեղեցում մատուցված Պատարագի սրբազան արարողությանը, եղան Երևանի Հայորդաց տներում, ուր իրենց համար պատրաստված էին հատուկ մշակութային հանդիսություններ: Ս. Սարգսի տոնի առիթով այս միջացառումները կազմակերպվել էին Երևանի Հայորդաց տների նախաձեռնությամբ և ԵՀԽ Կլոր սեղանի գրասենյակի աջակցությամբ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները