1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր ընդունել է Լիոնի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս üիլիպ Բարբարեին՝ բարձրաստիճան պատվիրակության ընկերակցությամբ: Ըստ կաթողիկոսության մամլո դիվանի լրատվության, հանդիպման ընթացքում զրույցը ծավալվել է միջեկեղեցական հարցերի, հատկապէս Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկա աշխատանքների շուրջ: Վեհափառ հայրապետը հանգամանալի տեղեկություններ է փոխանցել Խորհրդի ծրագրերի մասին, նաեւ խոսել է Հայ Եկեղեցու, մասնավորապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութեան առաքելության մասին: Պատասխանելով արքեպիսկոպոսին եւ պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, Վեհափառ հայրապետը շեշտել է քրիստոնյա-իսլամ գոյակցության կարեւորութիւնը, որպես օրինակ նշելով Լիբանանը, որն ապրում է երկու կրոնների ու տարբեր դավանանքների գոյակցությամբ ու համագործակցությամբ: Այս առումով էլ Արամ Ա-ն անդրադարձել է նաեւ քրիստոնեական եկեղեցիների համագործակցությունը զարգացնելու խնդրին: