Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնությունը տվեց շուրջ 100 նորապսակ զույգերի

2 րոպեի ընթերցում

Տյառնընդառաջի նախատոնակը՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 13-ին Տյառնընդառաջի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Արտաշատում տեղի ունեցավ նորապսակների օրհնության արարողություն։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամն Է տվել Արտաշատի ու շրջակա բնակավայրերի շուրջ 100 նորապսակ զույգերի՝ մաղթելով «Տիրոջ հանապազ խնամքն ու պահպանությունը նորահաստատ բոլոր ընտանիքներինե։ Արարողությանն իր մասնակցությունն Է բերել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը։ Վեհափառ Հայրապետը, վերադառնալով Մայր Աթոռ Սբ Էջմիածին, երեկոյան ժամը 17.00-ին եկեղեցական թափորով առաջնորդվել Է Մայր Տաճար՝ հանդիսապետելու Տյառնընդառաջի նախատոնակի եւ անդաստանի արարողությունները։ Նախատոնակով ավետվել Է Տերունական տոնի սկիզբը։ Ապա կատարվել Է անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս ծագերը։ Անդաստանին հաջորդել Է մոմերի օրհնության կարգը, որոնց կրակով Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բակում բոցավառվել Է ավանդական խարույկը՝ իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները