Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի գրավումը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եկեղեցիների համաշտարհային խորհուրդըիր «Տասնամյա պայքար բռնության դեմե ծրագրի շրջանակներում 2002 թվականը հռչակել էր պաղեստինցիների հետ լինելու, արդարության ու խաղաղության հետ լինելու տարի: Ինչպես նշում է Անթիլիասի մամլո դիվանը, Ամբողջ տարվա ընթացքում` ըստ այդ հատուկ ծրագրի, որի պատասխանատուն Կիպրոսի հայ համայնքի անդամ, ԵՀԽ-ի միջազգային հարցերի գրասենյակի աշխատակցուհի Սալբի Էսքիճյանն է, հսկայական աշխատանք է կատարվել ԵՀԽ-ի կողմից: Ժնեւում`Միջեկեղեցական կազմավորման կենտրոնում երեկ կայացել է հատուկ հանդիսություն` նվիրված պաղեստինյանյան գրավյալ հողերում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից տարված աշխատանքներին: Ներկայացվել է պաղեստինյան հողերում ապրող ժողովրդի դժվարին կյանքը ցուցադրող վավերագրական ýիլմ, ապա ելույթ են ունեցել ԵՀԽ ընդհանուր քարտուղարը եւ ամբողջ տարի պաղեստինցիներին աջակցած ներկայացուցիչները Շվեդիայից և Դանիայից: Հանդիսությունում եզրափակիչ խոսքով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը որպես ԵՀԽ-ի ատենապետ: Վեհափառ հայրապետը նախ գնահատել է բոլոր նրանց, ովքեր նյութապես եւ այլ միջոցներով օգտակար են եղել հիշյալ ծրագրի իրագործմանը: Խոսելով պաղեստինյան հիմնախնդրի մասին` Վեհափառը նշել է, որ եկեղեցիների կողմից հռչակված «Տասամյա պայքար բռնութեան դեմե ծրագրի նպատակն է հասնել արդարության և խաղաղության, քանզի բռնության պատճառն անարդարությունն է, և հնարավոր չէ կայուն խաղաղություն հաստատել, երբ անարդարությունը գոյութիւն ունի: «Բռնագրավումը և բռնությունն իրար հետ սերտորեն առնչված են : Բռնությունն արդյունք է բռնագրավման: Պետք է վերջ տալ պաղեստինյան հողերի բռնագրավմանը: Այս է դեպի ապահովություն ու խաղաղություն տանող միակ ճամփանե,- ասել է Կիլիկիո կաթողիկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում