Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ալլահշյուքուր Փաշա-զադեի հետ

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատասխան Կովկասի մուսուլմանների կրոնապետի հունվարի 30-ի հեռախոսազանգի, փետրվարի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը տեղեկացրել է Ալլահշյուքուր Փաշա-զադեին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ ունեցած իր հեռախոսազրույցի մասին: Վերջինիս ընթացքում ԼՂՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել հունվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վիրավորված եւ գերի ընկած ադրբեջանցի զինվոր Էլմեդդին Աբիեւին: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, Նորին Սրբությունը հաղորդել է, որ Աբիեւը գտնվում է բժշկական խնամքի ներքո, եւ նրա արձակման առնչությամբ հարկ է, որ Ադրբեջանի եւ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովները ճշտեն ռազմագերու վերադարձման մանրամասները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում