Արամ Ա կաթողիկոսը եւ Գերմանական եկեղեցիների
2 րոպեի ընթերցում
պետը մերժում են Իրաքի դեմ պատերազմը ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը և Գերմանական Եկեղեցիների հոգեւոր պետ Մանýրէդ Քօք Եպիսկոպոսը երեկ Անթիլիասի Մայրավանքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են պատերազմի նախապատրաստական աշխատանքներն` ուղղված Իրաքի դեմ: Երկու հոգեւոր պետերը ստորագրված այդ հայտարարությամբ` անդրադառնալով ներկա աշխարհը տագնապեցնող քաղաքական անորոշությանը եւ ընդհանրապես Միջին Արեւելքում տիրող անկայուն կացությանը` պաղեստինյան ու իսրայելյան իրադարձություններ, Իրաքի դեմ պատերազմական նախապատրաստություններ, կտրականապես մերժում եե պատերազմի նախընտրանքը, պահանջելով միջազգային տարողություն ստացած այդ կացության լուծումը խաղաղ միջոցներով ու միջազգային օրենքներով: Հոգեւոր պետերը կարեւորությամբ շեշտել են քրիստոնեական եկեղեցիների համագործակցությունը հատկապես Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շրջանակներում՝ փոխադարձ հարստացման համար: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասի մամլո դիվանից, փետրվարի 8-ին մայրավանք ժամանած Գերմանիայի հոգեւոր առաջնորդը, երեկ հընթացս Ս. պատարագի, շեշտել է քրիստոնեական եկեղեցու միության ու փոխադարձ գործակցութեան անհրաժեշտությունը: Նա նաև բարձր գնահատանքով է արտահայտվել Արամ Ա. կաթողիկոսի միջեկեղեցական կյանքում տիրական ներկայության եւ անսակարկ ներդրման մասին: