3 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մայրավանքում, Արամ Ա կաթողիկոսի հրավերով ,երեկ տեղի է ունեցել հայ մտավորականների երրորդ խորհրդակցական հանդիպումը` «Մտավորականությունը և մամուլըե թեմայի շուրջ: Ըստ Անթիլիասից ստացված լրատվության, բացման և օրհնության խոսքում Վեհափառ հայրապետ` այսօրվա իրականության մեջ դիտարկելով հայ կյանքը, ներկաների ուշադրությունը հրավիրել է հայ մտավորականության, հատկապէս հայ մամուլի տեղն ու դերը վերարժևորելու խնդրի վրա:: Հայ մտաւվրականի գրիչը ու հայ մամուլի մելանն ու թուղթը, ասել է վեհափառը, յուրահատուկ նպատակով իրենց առաքելությունը պետք է իրագործեն հայ կյանքում, դրանք հայակերտումին և ազգակերտումի նպաստող առաքելությունն են: Հավաքում զեկույցներով հանդես են եկել լիբանանահայ երեք թերթերի`«Զարթոնքե, «Ազդակե եւ «Արարատե, խմբագիրները՝ Պարոյւր Աղբաշյանը, Շահան Գանտահարյանը եւ Ահարոն Շխրտըմյանը, որոնք ամփոփ ներկայացրել են հայ մամուլի և արեւմտահայերենի արդի վիճակը, ազգային մտահոգությունները այդ և այլ հարցերի շուրջ: Նրանք, ինչպես և հանդիպման մյուս մասնակիցներն իրենց ելույթներում փաստել են հայ մտավորականության թվի նոսրացումը, հայ մամուլի խեղճացած վիճակը, ընդգծել նրանց գործունեությունն աշխուժացնելու, հայ մամուլի ազատ առաքելության գաղափարը վերահաստատելու կարևորությունը: Նրանք հիմնովին մերժելի են համարել այն առարկությունները, թե սփյուռքում հայ մտավորականն այլեւս տալիք չունի, թե հայ թերթը հնաբույր է,, հայ լեզուն `երկրորդական, քանզի առանց մտավորական սերուցքի, մամուլի դերի ու լեզվի բյուրեղացման, ազգային` հայկական ու համամարդկային բովանդակության, ի՛նչ իմաստ կներկայացնի հայի պատկանելիությունը: Այն միտքն է արտահայտվել նաև, որ ազգային հոգսերով մտահոգված մտավորականների գործելակերպում կարող են լինել տարակարծություններր, սակայն ազգային այնպիսի մտահոգությունների շուրջ, ինչպիսիք են Հայ Դատը, Ղարաբաղյան տագնապը եւ այլն, պէտք է միանալ: Հայ մտաւորականության հայ մամուլի շուրջ համախմբելու նպատակով անգամ առաջարկվել է ստեղծել Թումանյանական նոր վերնատուն, որը կարող է դառնալ «փրկության վերնատունե սփյուռքահայ մտավորականության համար:: Ամփոփելով հավաքում արտահայտված մտքերն ու առաջարկությունները, Վեհափառ հայրապետը իր եզրափակիչ խոսքում ասել է, որ «հայ մամուլի տեղը եւ դերը պետք է զետեղել մարդակերտումի, հայակերտումի եւ ազգակերտումի մեր ճիգի սահմաններումե: