Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը հայ համալսարանավարտ

2 րոպեի ընթերցում

երիտասարդներին կոչ է արել ակտիվացնել մասնակցությունը լիբանանահայ կառույցների գործունեությանը ԱՆԹԻԼԻԱՍ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հրավերով ու նախագահությամբ, հոկտեմբրի 31-ին Վեհարանում տեղի է ունեցել «Հայ համալսարանավարտների համախմբումե շարժման հավաքը։ Ներկա են եղել Հայկազյան համալսարանի նախագահ դոկտ© Փոլ Հայտոսթյանը« Լիբանանյան համալսարանի դասախոս դոկտ© Մկրտիչ Մկրտչյանը« Համազգային հայագիտական բարձրագույն հիմնարկի տնօրեն Երվանդ Փամբուկյանը« համալսարանի դասախոսներ« ուսանողական միությունների անդամներ« մեծ թվով համալսարանավարտներ եւ համալսարանականներ։ Հավաքի մասնակիցներին ուղղված խոսքում Արամ Ա կաթողիկոսը կարեւորել է նրանց մասնակցությունը հայ համայնքի հավաքական կյանքին: «Մեր երիտասարդները պետք է մոտենան մեր կառույցներին եւ փոխադարձաբար՝ մեր կառույցները պետք է գրկաբաց ընդունեն մեր երիտասարդներին։ Դուք պետք է փոփոխություն, վերանորոգում առաջացնեք մեր կյանքում՝ հատկապես այս գլոբալացման դարում: Մեր կառույցները կարիք ունեն վերանորոգման ու բարեփոխության, եւ դա իրականացնողն այսօրվա մտահոգություններով տագնապող համալսարանականն է, որից էլ սպասվում է հանձնառու լինել նման ծառայությանե, -նշել է Վեհափառ Հայրապետը։ Լիբանանահայ համայնքի կյանքում համախումբ ապրելու ու ներդաշնակ գործելու կոչ ուղղելով« Արամ Ա կաթողիկոսը հորդորել է մասնակիցներին ակտիվացնել իրենց գործունեությունը Լիբանանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում