Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը կարեւորել է Ջավախքի

1 րոպեի ընթերցում

հայությանը զորավիգ լինելու խնդիրը ԱՆԹԻԼԻԱՍ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 1-ին Վեհարանում ընդունել է Ջավախքի օգնության ծրագրերի հանձնախմբի պատասխանատու Հայկազուն Ալվրցյանին, որը Վեհափառ Հայրապետին մանրամասնորեն ներկայացրել է Ջավախքի ներկա իրավիճակը, շրջանի հայության առջեւ ծառացած խնդիրները: Վեհափառ Հայրապետը հայտնել է, որ երկու շաբաթ առաջ Մայրավանքում գումարված թեմակալ առաջնորդների եւ ազգային իշխանությունների ներկայացուցիչների ժողովում հատուկ անդրադարձ է արվել Ջավախքի հայության կյանքին ու կարիքներին եւ ընդգծվել է ,Հայաստանի ու Ղարաբաղի կողքին, նրան եւս հնարավոր բոլոր միջոցներով օգտակար լինելու անհրաժեշտությունը: Հանդիպման այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Ջավախքի հայությանը զորավիգ կանգնելու՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ նրա թեմերի հանձնառությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում