Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն շնորհվել է ՌԴ

1 րոպեի ընթերցում

անվտանգության խորհրդի պատվո նշան ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նոյեմբերի 4-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանի և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով Վ.Ռուշայլոյի այցը հայոց հոգեւոր կենտրոն, ուրախություն և գոհունակություն է հայտնել երկու երկրների և ժողովուրդների միջեւ դարավոր եղբայրության ամրապնդման և բարեկամական կապերի սերտացման համար։ Իր հերթին Վլ. Ռուշայլոն, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար, կարեւորել է Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների դերը ժողովուրդների բարեկամության զորացման գործում։ Ապա նա ՌԴ անվտանգության խորհրդի պատվո նշան է շնորհել Ամենայն հայոց Հայրապետին: Հանդիպմանը նաև ներկա էր բանակի հոգևոր ծառայության պատասխանատու Տ. Արշեն աբղ. Սանոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում