Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահ Օ.Եսայանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ,22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Օլեգ Եսայանի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով հյուրերին, Վեհափառ հայրապետն ասել է. «Անչափ ուրախ ենք տեսնել ձեզ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում՝ Վեհարանի հարկի ներքո եւ վստահեցնել մեր եկեղեցու զորակցությունը։ Մեր աղոթքներում միշտ ունենք Արցախ աշխարհը, եւ Մեր հայցն է, որպեսզի Տերը խաղաղության մեջ պահի ու պահպանի ազգը համայն, Հայաստան երկիրը մեր, Արցախը եւ նրա հերոսական ժողովուրդըե: Գոհունակությամբ նշելով Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների սերտ փոխգործակցությունը, հայոց Հայրապետը բարձր է գնահատել Ղարաբաղի իշխանությունների հոգածությունը Հայ եկեղեցու եւ մասնավորապես Արցախի թեմի հանդեպ, որի արտահայտությունն է Ստեփանակերտ կենտրոնում վեր հառնող նոր եկեղեցին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԼՂՀ խոսնակ Օլեգ Եսայանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել պատվիրակության այցի արդյունքները՝ միտված Հայաստանի եւ Արցախի խորհդարանական կապերի առավել զորացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում