Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ

1 րոպեի ընթերցում

կատարվեց Մասիս քաղաքի Սբ Թադեոս եկեղեցու հիմքերի օրհնությունը ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ նոյեմբերի 4-ին կատարվեց Մասիս քաղաքի Սբ Թադեոս եկեղեցու հիմքերի օրհնությունը: Եկեղեցին կառուցվում է տեր և տիկին Հրանտ Վարդանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Ա. Թարխանյանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հավատացյալ ժողովրդին իր հայրապետական խոսքն է ուղղել Ամենայն հայոց կաթողիկոսը: «Այս եկեղեցու խորանից պիտի բաշխվի ձեզ, սիրելի Մասիսի հավատավոր զավակներ, մշտական օրհնություն և աստվածային սեր, որպեսզի ձեր քայլերը միշտ առաջնորդեն ձեզ դեպի Աստծո աղոթքի տներ, ուր պիտի գտնեք մաքրությունը ձեր հոգու, ուր պիտի գտնեք խաղաղությունը ձեր կյանքի, և հույսով, լավատեսությամբ ու հավատքով ձեր հայացքը պիտի ուղղեք դեպի նոր գալիքը մեր ժողովրդի բարօր կյանքիե, -նշել է Նորին Սրբությունը: Եկեղեցու հիմքերի օրհնության արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան հոգևորականներ, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ԱԺ պատգամավորներ, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը, ԳԱԱ նախագահ üադեյ Սարգսյանը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում