Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի նախկին նախագահ Է.Ժմայիլին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր Վեհարանի իր գրասենյակում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախկին նախագահ Էմին Ժմայիլին։ Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից հայտնեցին, ու շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում արծարծվել են ընդհանրապես Միջին Արեւելքի եւ հատկապես Իրաքի կացությանն ու Լիբանանին առնչվող հարցեր, դրանց վերաբերյալ կարծիքներ են փոխանակվել։ Թե՛ Վեհափառ Հայրապետը, թե՛ նախկին նախագահը շեշտել են Լիբանանի ներքին միասնականությունն ամրացնելու« պետություն-ժողովուրդ փոխադարձ վստահությունը զորացնելու եւ քրիստոնյա-իսլամ երկխոսությունը ամրապնդելու անհրաժեշտությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Լիբանանի հայ համայնքը լիբանանյան մեծ ընտանիքի անբաժան մասն է« գիտակից է իր պարտավորություններին եւ այդ գիտակցությամբ իր մասնակցությունն է շարունակում բերել Լիբանանի ներքին միասնականության ամրապնդմանն ու առաջադիմությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում