Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել միջեկեղեցական պատասխանատունի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մի շարք հանդիպումներ է ունեցել Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցող 21-րդ դարում էկումենիկ շարժման խնդիրներին նվիրված միջեկեղեցական միջազգային համագումարին մասնակցելու նպատակով Կիլիկիո Աթոռ ժամանած եկեղեցական պատասխանատուների հետ: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը նոյեմբերն 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար դոկտ. Կոնրադ Ռայզերի եւ նորընտիր գլխավոր քարտուղար դոկտ. Սեմյուել Կոպիայի հետ (վերջինս իր պաշտոնը կստանձնի հաջորդ տարվանց): Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետին են ներկայացվել անցյալ շաբաթ Նյու Յորքում ԵՀԽ-ի, ամերիկյան եկեղեցիների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի արդյունքները, որտեղ քննարկվել են ժողովուրդների անվտանգության, միջազգային օրենքի, մարդու իրավունքների, ցեղասպանությունների կանխարգելման եւ այս ուղղությամբ եկեղեցիների ու պետությունների գործակցությանն առնչվող հարցեր: Ապա Արամ Ա կաթողիկոսը հանդիպում է ունեցել Տիեզերական պատրիաքության երկու ներկայացուցիչների հետ, որի ընթացքում արծարծվել են երկու Ուղղափառ ընտանիքների միջեւ գործակցությւոնն ամրապնդելու հնարավորությունները, ինչպես նաեւ միջեկեղեցական շարժմանն Ուղղափառ եկեղեցիների մասնակցության աշխուժացման հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում