Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Լիբանանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժաարային՝ տիկնոջ հետ։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ հայրապետը ողջունել է նորանշանակ դեսպանի անդրանիկ այցը հայոց հոգեւոր կենտրոն` վստահությամբ, որ նա նույն նախանձախնդրությամբ կշարունակի իր նախորդների աշխատանքը՝ ի շահ հայ- լիբանանյան հարաբերությունների ամրապնդման։ Զրույցի ընթացքում Վեհափառ հայրապետն ու դեսպանն անդրադարձլ են երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամական կապերին։ Նորին Սրբությունը նշել է, որ Լիբանանն այն երկրներից է, ուր ապաստանած բազմաթիվ հայորդիներ մշտապես վայելում են երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքը։ «Ես չեմ պատկերացնում Լիբանանն առանց հայերի։ Նրանք Լիբանանի կյանքի անքակտելի մասն ենե, -շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ասել է դեսպանը։ Հանդիպման ավարտին կաթողիկոսն արդյունավետ ծառայություն է մաղթել դեսպանին՝ հայտնելով նրան նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի աջակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում