Հասարակական

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իր պատգամն Է

1 րոպեի ընթերցում

փոխանցել ժողովրդին ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 26-ին Անթիլիասի Մայր Տաճարում մատուցվող պատարագի ընթացքում, Անթիլիասում գումարվող եռօրյա ժողովների ավարտի առիթով իր պատգամն է փոխանցել ժողովրդին: Վեհափառը մասնավորապես նշել է, որ եկեղեցու առաքելությունը ծառայությունն է ժողովրդին: Այդ առաքելությունը չի չափվում ոչ աստվածաբանությամբ« ոչ նվիրապետական կարգերով, ոչ էլ ժողովրդի թվով, այլ ծառայության որակով, հավատարմությամբ: Այնուհետեւ նա անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաքելությանը« ընդգծել, որ այն վճռական դեր է ունեցել Սփյուռքի կազմավորման գործում: Վեհափառ Հայրապետը կարեւորել է ազգային պահանջատիրության« հայ մշակութային արժեքների տարածման« դպրոցի հաստատման, կրոնական դաստիարակության եւ այլ բնագավառներում եկեղեցու դերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում