Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց

2 րոպեի ընթերցում

Բելառուսի արտգործնախարարին ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախարարին ուղեկցել են Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեն Հարությունյանը, Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարինա Դոլգոպոլովան, պաշտոնատար այլ անձինք։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում խոսվել է եկեղեցի-պետություն հարաբերությունների, Հայ Առաքելական և Բելառուսի Ուղղափառ եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրավերների մասին: Վեհափառ հայրապետը գոհունակությամբ նշել է նաև երկու երկրների միջեւ առկա եղբայրական հարաբերությունները: «Մեր գնահատանքն ենք հայտնում Բելառուսի իշխանություններին այն ուշադիր և բարյացակամ վերաբերմունքի համար, որ դրսևորում են մեր ժողովրդի զավակների հանդեպ, որոնք ապրում են Բելառուսում: Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որպեսզի Տերը պահի և պահպանի իր հովանավոր Աջի ներքո խաղաղության, սիրո, համագործակցության և եղբայրության մեջ աշխարհը համայն և մնայուն առաջընթաց պարգևի մեր երկու պետություններին, որպեսզի ապահովեն մեր ժողովուրդների համար երջանիկ ու բարօր կյանքե, -ասել է Նորին Սրբությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ս.Մարտինովը կարևորել է պետության և եկեղեցու դերն ազգային-հոգևոր և մշակութային արժեքների պահպանման գործում։ Բելառուսի արտգործնախարարը Վեհափառ հայրապետին հայտնել է նաեւ իր շնորհավորանքը Սբ Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները