Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Ռ.Մավիսակալյանի սգակիր ընտանիքին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 31ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված հեռուստալրագրող Ռոբերտ Մավիսակալյանի մահվան կապակցությամբ սգակիր ընտանիքին ցավակցական գիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգի Բ Ամենայն հայոց կաոթղիկոսը: Նրանում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացանք մեր Եկեղեցու արժանավոր զավակ Ռոբերտ Մավիսակալյանի անժամանակ մահվան մասին: Հանուն Ամենայն հայոց կաթողիկոսության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանության մեր անկեղծ վշտակցությունն ենք բերում հանգուցյալի այրուն, ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին ու մերձավորներին: Շնորհաշատ լրագրողի անունը թանկ ու սիրելի է մեր ժողովրդին, որ երկար տարիներ առիթն ունեցավ հեռուստաեթերից լսել նրա խոսքը` մտահոգված հասարակական խնդիրներով, նախանձախնդիր Հայաստանի անկախության վերականգնմամբ ու առաջընթացով: Մեր լրագրողական պատմության մեջ նա միշտ պիտի հիշվի մտավորական իր նկարագրով, ով իր հայրենասեր ու ազնիվ հոգու ողջ նվիրումը ներդրեց իր գործունեության մեջ` իբրև ծառայություն հայրենիքին ու իր ժողովրդինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում