Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Երուսաղեմի Մարոնիթ համայնքի առաջնորդին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 22-ին Անթիլիասի Վեհարանում ընդունել է Երուսաղեմի Մարոնիթ համայնքի առաջնորդ Փոլ Սայիահ եպիսկոպոսին։ Հանդիպման ընթացքում մարոնիթների հոգեւոր առաջնորդը ներկայացրել է շրջանում քաղաքական իրադարձությունների վերջին զարգացումները եւ խաղաղության գործընթացի իրականացման գծով կատարված աշխատանքները։ Նա Վեհափառ հայրապետին նաեւ տեղյակ է պահել տարածաշրջանում քրիստոնյաների դիմագրաված դժվարությունների եւ մարտահրավերների մասին։ Արամ Ա կաթողիկոսն իր հերթին ընդգծել է միջեկեղեցական շրջանակներում, հատկապես` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջոցով, տարածաշրջանում փոխադարձ ապահովության ու վստահության հաստատման անհրաժեշտությունը։