Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց Երեւանում կայանալիք «Տարածական պլանավորում եւ լանդշաýտե առաջին արտագնա սեմինարի առիթով Հայաստան ժամանած պատվիրակությանը՝ Եվրախորհրդում Եվրոպական լանդշաýտի կոնվենցիային միացող եւ ստորագրող պետությունների կոնýերանսի նախագահ Էնրիկո Բուերգի գլխավորությամբ։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել կոնýերանսի գործունեության նպատակը։ «Մեզ՝ որպես եկեղեցի, շատ մոտ ու հարազատ է առաքելությունը, որ իրականացնում եք դուք։ Էական ու կարեւոր է շրջակա միջավայրի պահպանությունը, որի մեջ կերտվում է մարդ անհատը։ Մենք էլ նախանձախնդիր ենք Աստծո արարչագործությունը անխաթար պահելուն ու մեր ջանքերն ի գործ ենք դնում, որ ներդաշնակության մեջ լինեն բնական ու բարոյական արժեքները։ Այս իմաստով մենք դիտում ենք մեզ եւ ձեզ գործակիցներե, -ասել է Նորին Սրբությունը՝ հաջողություն մաղթելով հյուրերին իրենց աշխատանքում։ Հանդիպման ընթացքում կարեւորվել է եկեղեցիների դերն ու ազդեցությունը շրջակա միջավայրի պահպանման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում