Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի գործերի հավատարմատարին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Ստեփան Դիմիտրովին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, բարի գալուստ մաղթելով Սբ. Էջմիածին, Վեհափառ Հայրապետն անդրադարձել է երկու երկրների, ինչպես նաև Հայ Առաքելական և Բուլղար Ուղղափառ եկեղեցիների բարեկամական հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ դրանք գնալով էլ ավելի պիտի ամրանան ու զորանան։ «Մենք անհուն գոհունակություն ենք ապրում, որ մեր երկու պետությունների միջև հարաբերությունները զորանում և առաջընթաց են ապրում, որը արդյունավետ անդրադարձներ պիտի ունենա մեր երկու ժողովուրդների կյանքի վրաե, -ասել է Նորին Սրբությունը: Ս.Դիմիտրովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ հայոց Հայրապետի օրհնությունն ստանալուց հետո, առավել ջանասիությամբ ու նախանձախնդրությամբ պիտի կատարի իր պարտականությունները՝ հանուն մեր երկրների և երկու եկեղեցիների զորացման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում