Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց մի խումբ

1 րոպեի ընթերցում

օտարերկրյա ճարտարագետների ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունեց Երեւանի ճարտարագիտական համալսարանի 70-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված «Ինժեներական կրթությունը եւ գիտությունըե գիտաժողովին մասնակից մի խումբ օտարերկրյա գիտնականների՝ համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը ողջունել է հյուրերին, նշելով, որ նրանց մասնակցությունը հոբելյանական տոնակատարություններին համալսարանի նորընթաց վերելքի ու ծրագրերի հաջողության լավագույն վկայությունն է։ Նորին Սրբությունը շնորհավորել է ռեկտորին համալսարանի հոբելյանի առիթով եւ բարձր գնահատել ճարտարագետների ներդրումը երկրի զարգացման գործում։ Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Յու. Սարգսյանը նշել է, որ Հայ եկեղեցին մշտապես աջակից է եղել գիտության եւ կրթության գործին։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաեւ Հայ եկեղեցու ներկայիս առաքելությանն ու խնդիրներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում