Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց ԱՄԷ-ի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիýա Շահին Ալ Մրրիին (նստավայրը՝ Թեհրան), որին ուղեկցում էր Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը ուրախություն է հայտնել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ՝ վստահությամբ նշելով, որ դրանք պետք է ծառայեն հայ-արաբական բարեկամության ամրապնդմանն ու երկրների զորացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպանը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին Սբ Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով։ Խալիýա Շահին Ալ Մրրիին նշել է նաեւ, որ իր երկրում մեծագույն ակնածանքով են վերաբերվում հայ ժողովրդին։ Հանդիպման ընթացքում խոսվել է կրոնների միջեւ երկխոսության կարեւորության մասին։ «Անչափ ուրախ ենք, որ այսօր առկա է փոխհասկացողություն եւ նաեւ՝ փոխգործակցություն քրիստոնյա եւ իսլամ կրոնների միջեւ։ Որովհետեւ ներկայիս անհանգիստ աշխարհը միահամուռ ջանքերով միայն կարող ենք փրկել ավերումից ու զանազան վտանգներից։ Այդ առումով կարեւոր դեր ունեն կրոններն ու նրանց սպասավորներըե,- ասել է Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ ասվածի լավագույն ապացույց է այն, որ արաբական աշխարհում բազմաթիվ հայորդիք ապրում են խաղաղ ու ապահով կյանքով։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները