Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոկսի գլխավորած ուխտավորների պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 15-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոկսի գլխավորությամբ Հայաստան եւ Արցախ ժամանած մի խումբ ուխտավորների։ Խմբի մեջ ընդգրկված տարբեր երկրների քրիստոնյաներ բարոնուհու ուղեկցությամբ արդեն եղել են Արցախում՝ Բերձորում, Շուշիում եւ Գանձասարում։ Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, ուրախությամբ նշել է, որ Սբ Էջմիածինը Մայր Տաճարի օծման 1700-ամյա հոբելյանական այս տարում հյուրընկալում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ եւ օտար ուխտավորների։ «Մեր օրհնությունն ու գնահատանքը ձեզ, որ եկել եք ձեր աղոթքը միահյուսելու հայ ժողովրդի աղոթքներին՝ հայցելով խաղաղություն աշխարհի եւ մասնավորապես այս տարածաշրջանի համարե։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել նաեւ բարոնուհուն՝ Հայաստանին եւ Արցախին մատուցած ծառայությունների համար։ Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, ի պատասխան հյուրերի հարցումների, անդրադարձել է Հայ եկեղեցու առաքելությանն ու ներկա խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցին։ Վերջինի առիթով Նորին Սրբությունն ասել է. «Մենք խորապես գիտակցում ենք մեր առաքելությունը խաղաղության հաստատման գործում եւ կարելիության սահմաններում փորձում ենք մեր նպաստը բերել այդ մթնոլորտի ձեւավորմանըե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում