Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանին
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խոսե Մարիա Ռոբլես üրագային (նստավայրը՝ Մոսկվա)՝ Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Խոջոյանի ուղեկցությամբ։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ հայրապետը, ողջունելով նորանշանակ դեսպանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին, գոհունակություն է հայտնել, որ Իսպանիայի իշխանությունները հնարավորություն են ընձեռում հայերին ապրել այդ երկրում և կազմակերպել իրենց ազգային-եկեղեցական կյանքը: «Ուրախ ենք, որ բարեկամական ջերմ կապեր են հաստատվում մեր ժողովուրդների միջև, որոնք, անշուշտ, պիտի բարիքներ ապահովեն ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Իսպանիային, ե՛ւ այնտեղ ապրող մեր ժողովրդի զավակներինե,- մասնավորապես նշել է Նորին Սրբությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանն իր հերթին մեծապես կարևորել է Հայ Եկեղեցու դերը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում բնակվող հայորդիների կյանքում: Խոսե üրագան անդրադարձել է նաև Իսպանիայում հաստատված հայ համայնքի գործունեությանը՝ նշելով, որ «հայ համայնքը ևս մեծապես նպաստում է Իսպանիայի զարգացմանը՝ իր ծառայությունը բերելով կյանքի տարբեր ոլորտներումե: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև եկեղեցական կյանքի զարթոնքի, ինչպես նաև քույր եկեղեցիների հետ Հայ Եկեղեցու հարաբերությունների մասին: