Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Գյումրիից
1 րոպեի ընթերցում
ժամանած պատվիրակությանը ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 29-ին Անթիլիասի Մայրավանքում ընդունել է Գյումրիից ժամանած պատվիրակությանը, որի կազմում են եղել Շիրակի մարզպետը, ԱԺ պատգամավորներ, քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ։ Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Գյումրիի վերաշինության ուղղությամբ մարզում կատարած աշխատանքն ու մասնագիտական մոտեցումը։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ու գործակցության կարեւորությանը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել Հայաստանում ծավալվող աղանդավորական շարժումների առնչությամբ։ Նշենք, որ պատվիրակությունը Լիբանանում կմասնակցի սեմինարի, որում կներկայացվեն ծանոթություններ քաղաքների վերակառուցման եւ զարգացման եղանակների ու միջոցների մասին։