Արամ Ա կաթողիկոսն ընդունել է
2 րոպեի ընթերցում
Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսն իր գրասենյակում հունիսի 25-ին ընդունել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին: Աշխարհահռչակ կինոռեժիսոր, «Արարատե ýիլմի բեմադրիչ Ա.Էգոյանն ու նրա տիկինը՝ դերասանուհի Ա.Խանջյանը մեկ օր առաջ էին Կանադայից ժամանել Լիբանան: Ինչպես տեղեկացանք Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, հյուրերը Վեհափառ Հայրապետի հետ զրույց են ունեցել իրենց աշխատանքների ու ծրագրերի, հատկապես՝ «Արարատե ýիլմին առնչվող հարցերի շուրջ: Արամ Ա-ն բարձր է գնահատել նրանց աշխատանքը ýիլմարվեստի բնագավառում եւ հատկապէս «Արարատե ýիլմի միջոցով նրանց բերած կարեւոր նպաստը Հայ Դատի աշխատանքներին միջազգային ասպարեզում: Զրույցը շարունակվել է Վեհափառի հրավիրած ճաշի ընթացքում: Առաջիկա երկուշաբթի՝ հունիսի 30-ի, երեկոյան կաթողիկոսարանում կայանալու է պաշտոնական հանդիսություն՝ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ, որի ընթացքում Նորին Սրբությունը պարգեւատրելու է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին: Հանդիսության ժամանակ խոսք են ասելու արվեստագետ դոկտոր Ջո Փիրրին Շվեյցերիայից, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ Վալիդ Ջոմբուլադը, Մըսպահ Էլ Ահտապը: Լիբանանում իրենց գտնվելու ընթացքում կինովարպետները հանդիպում պեիք է ունենան համալսարանականների հետ , ներկա են լինելու Հակոբ Տեր-Մելքոնյան թատերասրահում տեղի ունենալիք ժողովրդային հավաքին: