Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ ՎանաձորիՍբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը

2 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): 2003թ.-ը համայն հայության համար հոբելյանական տարի է. նշվում են Էջմիածմի Մայր տաճարի 1700 եւ Սբ Նարեկի 1000-ամյա հոբելյանները: Խորհրդանշական է, որ այս հոբելյանական տարում, հունիսի 23-ին Վանաձորում կատարվեց երկար սպասված առաջնորդանիստ եկեղեցու հիմնօրհնեքը, որը նախագահելու համար Լոռու մարզկենտրոն էր ժամանել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Դեռ անցյալ տարի, նույնպես Վեհափառի նախագահությամբ, կատարվել էր կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի արարողությունը: Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը ողջունեց կաթողիկոսին, նրա շքախմբին, ամերիկահայ բարերարներ Սարգիս և Ռութ Բեդևյաններին, որոնց հատկացրած միջոցներով կկառուցվի եկեղեցին, խնդրեց Վեհափառ հորը՝ օծել և օրհնել եկեղեցու հիմքը, խորհրդանշական 16 հենաքարերը: Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը ևս բարի գալուստ մաղթեց հյուրերին, նշելով, որ Գարեգին Բ-ի կաթողիկոսության օրոք շատ եկեղեցիներ են կառուցվել- վերակառուցվել և հույս հայտնեց, որ դեռ էլի են կառուցվելու: Լոռու մարզպետը վանաձորցիների եւ իր անունից շնորհակալություն հայտնեց բարերարներին՝ բարի գործ կատարելու համար, տեղեկացնելով, որ նրանց հովանավորությամբ կկառուցվի ոչ միայն առաջնորդանիստ եկեղեցին, այլ նաև հիմնանորոգվում է Վանաձորի Հայորդյաց տունը: Այնուհետև հոգևոր դասի, հավաքված բազմաթիվ հավատացյալ վանաձորցիների ներկայությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը հանուն 12 առաքյալների և 4 ավետարանիչների օրհնեց և օծեց 16 վիմաքարերը, որոնք տեղադրվեցին ապագա եկեղեցու հիմքում: Կաթողիկոսը հավաքվածներին ուղղեց իր օրհնանքը, շնորհավորեց եկեղեցու հիմնարկեքը: Վանաձորի առաջնորդանիստ մայր եկեղեցու կառուցումը, որն ստանձնել է «Արգիշտի-1ե ՍՊ ընկերությունը, նախատեսվում է ավարտել առավելագույնը 2 տարվա ընթացքում:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները