Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Վիկտոր Կազանցեւին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Հարավային Դաշնային մարզում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեւին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել ՌԴ Հարավային Դաշնային մարզի իշխանությունների ներկայացուցիչներին այն հոգածության համար, որ տածում են հայ համայնքի նկատմամբ: Բարձր գնահատելով բազմազգ այդ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու նրանց ջանքերը՝ Վեհափառ Հայրապետը Վիկտոր Կազանցեւին մաղթել է Աստծո օգնականությունն՝ ի զորացումն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վ.Կազանցեւը արտահայտել է իր ջերմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ փաստել երկու ժողովուրդների բարեկամական սերտ կապերի մասին: «Մեր առաքելությունն է վերականգնել այն բոլոր կապերը, որ եղել են մեր երկու ժողովուրդների միջև բոլոր ոլորտներում և առավել զորացնել դրանքե, - ասել է ՌԴ Հարավային Դաշնային մարզում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը՝ նշելով նաև, որ ամեն կերպ աջակցում է տարածաշրջանում կազմակերպվող միջեկեղեցական և միջկրոնական երկխոսություններին: Հանդիպմանը ներկա էր Հարավային Ռուսասատանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում