1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա կաթողիկոսը Բիքýայայի վանքում երեկ ընդունել է Պանտիýիկ Միշըն կաթոլիկ միջազգային մարդասիրական կազմակերպության (ԱՄՆ) ղեկավաար, եպիսկոպոս Ռոբերթ Սթերնին: Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, արծարծվել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ կաթոլիկ Եկեղեցու հարաբերություններին ու գործակցությանն , ինչպես նաեւ Միջին Արեւելքի Եկեղեցիների գործունեությանն առնչվող հարցեր: Այս առումով Վեհափառ հայրապետը կարեւորել է եկեղեցիների կողմից համայնքային դպրոցներին նեցուկ կանգնելու անհրաժեշտությունը, այն դիտելով որպես եկեղեցու կենսական առաքելություն: