Ձեռամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական նոր շենքի հիմքերը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, շաբաթ օրը օրհնվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կառուցվող միաբանական նոր շենքի հիմքերը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, այս ձեռնարկն իրականացվում է ազգային մեծ բարերար Ալեք Մանուկյանի որդու՝ Ռիչարդ Մանուկյանի հովանավորությամբ եւ Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Ռուբեն Ազատյանի նախագծով: Երկհարկանի շենքն ունենալու է 50 սենյակ: Միաբանական կացարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2004թ.: Հիմքերի օրհնությունից հետո Վեհափառ հայրապետն իր օրհնության խոսքն է ուղղել բարերարներին եւ ներկաներին: «Մեր աղոթքն է, որ Տերը զորացնի մեր Եկեղեցին եւ ուժ, կորով պարգեւի մեզ՝ եկեղեցականներիս, մեր առաքելությունն ամբողջանվեր իրականացնելու եւ արդարացնելու այն բոլոր հույսերն ու ակնկալիքները, որ ունի ժողովուրդը մեր հանդեպե,- ասաց Նորին Սրբությունը: Հիմնօրհնեքի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, բարերարի քույրը՝ Լուիզ Սիմոն Մանուկյանը դստեր հետ, հյուրեր սփյուռքից, Մայր Աթոռի աշխատակազմի անդամներ եւ հավատացյալներ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները