Գարեգին Բ. «Վստահ ենք, որ Հայ եւ Ռուս եկեղեցիների միջեւ միշտ հաստատուն է լինելու համագործակցությունըե
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): «Հյաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու միջեւ շարունակվում են նույն ջերմ, եղբայրական հարաբերությունները: Դրանք առավել գործնական բնույթ են ստացել այն առումով, որ մենք բազմիցս առիթ եւ հնարավորություն ենք ունեցել եւ ունենում Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի՝ մեր սիրեցյալ եղբոր հետ միասին, համատեղ եկեղեցիներ, խաչքարեր օծել, մեր երկու ժողովուրդների ազգային կյանքի մեջ մեծ իրադարձությունների մասնակիցը լինել, զորակցել մեկս մյուսին եւ բաժանել մեր ուրախություններըե,-անդրադառնալով Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Մայր Աթոռ ս. Էջմիածնի հարաբերություններին Արմենպրեսի թղթակցին ասաց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա ուրախությամբ նշեց, որ որ մեր եկեղեցու ուսանողներն իրենց կրթությունն են շարունակում Զագորսկի աստվածաբանական համալսարանում, վերականգնված են այն բոլոր բարի, գեղեցիկ ավանդույթները, որ եղել են երկու եկեղեցիների միջեւ: Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ երկու եկեղեցիների համագործակցությունն ու եղբայրական փոխհարաբերությունն առաջիկայում առավել եւս պիտի ամրանան, զորանան եւ լայն ընդգրկում ունենան: