Հասարակական

Արամ Ա կաթողիկսն ընդունել է Լիբանանում Հունգարիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբեր 13-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Բիքýայայի վանքում ընդունել է Լիբանանում Հունգարիայի դեսպան Ենիո üաբիանին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, հանդիպման ընթացքում արծարծվել են Լիբանանի ներկայիս կացության հետ կապված հարցեր: Վերջին զարգացումների լույսի ներքո քննարկվել է նաեւ Միջին Արեւելքի իրադրությունն իր տարբեր կողմերով: Դեսպանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է հաղորդել Հունգարիայի հայ գաղութի կյանքի մասին: Վեհափառ Հայրապետն իր հերթին դեսպանին ներկայացրել է Կիլիկիո կաթողիկոսական Աթոռի գործունեությունը, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհրդի շրջանակներում տարվող աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում