Նորին սուրբ օծություն Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Անկախոության օրաժվա առիթով

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը իր հայրապետական օրհնությունն է հղել Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի ժողովուրդ հայոց ի սփյուռս աշխարհի. Անկախության 11-րդ արշալույսն է բացվել հայոց երկնքում: Անկախության օրվա ուրախ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ջերմորեն ողջունում եւ շնորհավորում ենք բոլորիդ եւ հղում Հայրապետական Մեր օրհնությունը: Ազատ ապրելու ցանկությունը բնական ձգտումն է յուրաքանչյուր ժողովրդի եւ նրա անկողոպտելի իրավունքը, քանզի պարգեւն է Աստծո: Ազատության համար շատ ենք մաքառել: Ազատության սիրով, գալիքի հանդեպ հավատով ու լավատեսությամբ 1991 թվականին վերահաստատեցինք հայոց անկախ պետականությունը: Գոհություն ու փառք մատուցենք Ամենակարող Բարձրյալին եւ վերստին արժեւորենք մեր անցած դժվարին ուղին ու գնահատենք մեր ձեռքբերումները: Անկախության օրվա սրբազան խորհրդով հաստատենք մեր կամքը՝ հավատարմորեն ծառայելու հայրենի պետականության զորացմանը ու միաբանության սիրով մեկտեղենք մեր ուժերը, մեր եռանդն ու ջանքերը, որպեսզի համայն հայոց Հայրենիքը լցվի շինությամբ ու նորոգվի պայծառությամբ: Միածնաէջ Սուրբ Սեղանի առջեւ Հայրապետիս աղոթքն է, որ Աստված Իր օրհնության ներքո խաղաղ պահի աշխարհը համայն ու պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց եւ Հայրենիքը մեր. ամենե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները