Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Սարատովի նահանգապետին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Սարատովի երկրամասի նահանգապետ Դմիտրի Այացկովին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում խոսվել է երկու ուղղափառ ժողովուրդների բարեկամության ու օրավուր սերտացող կապերի մասին: Դ. Այացկովը Վեհափառ Հայրապետին վստահեցրել է, որ հայաշատ Սարատովում հայերն ապրում են ապահով՝ կարողանալով պահպանել իրենց լեզուն, հավատքը, մշակույթն ու ազգային ավանդույթները: Նահանգապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է նաեւ երկրամասի կրոնական կյանքը, նշելով հայ բնակչության բարեպաշտ մասնակցությունը այդ կյանքին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները